10:57   21-11-2020
Մենք կխնդրենք ճանաչել Արցախի անկախությունը. ֆրանսիացի սենատորների նախաձեռնությունը
Թողնել մեկնաբանություն

Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատը կքննարկի Արցախի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Այն ներկայացվել է սենատորներ Բրունո Ռետայոյի, Պատրիկոի Մաննեի, Էրվե Մարսելի, Ալիան Աղասսիի եւ Գիլյոմ Գոնտարդի կողմից:

Արցախի վերաբերյալ բանաձեւի նախագիծը քննարկելու սենատորների պատրաստակամության մասին հաղորդել է ֆրանսիացի քաղաքագետ Բրունո Ռետայոն՝ ֆրանսիական խորհրդարանի վերին պալատում «Հանրապետականներ» խմբակցության ղեկավարը: «Նոյեմբերի 25-ին Սենատը կքննարկի բանաձեւի նախագիծը, որը Ֆրանսիային առաջարկում է ճանաչել Արցախի անկախությունը: Միայն նման անկախությունը կարող է երկար ժամանակով պաշտպանել Արցախի բնակիչների իրավունքներն ու ազատությունը, ովքեր բախվել են Թուրքիայի իսլամական էքսպանսիոնիզմին»,- գրել է նա «Թվիթեր»-ի իր էջում:

Տեղեկացնում է Armenpress.am -ը:

Loading...