11:35   21-11-2020
Image Description
Մոսկվայում պատասխանել են Մոլդովայի նորընտիր նախագահի՝ Մերձդնեստրից ռուս խաղաղապահներին դուրս բերելու վերաբերյալ կոչին

Ռուս սենատոր, Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովն արձագանքել է Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուի՝ Մերձդնեստրից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հայտարարությանը, փոխանցում է EADaily-ն։
Twitter-ի իր էջում սենատորն ընդգծել է խաղաղապահ զորակազմի դերը, որն ապահովում է Մերձդնեստրի անվտանգությունը:
«Նրանց ներկայությունն արդեն շուրջ 30 տարի է, ինչ տարածաշրջանում խաղաղության և այնտեղ ապրող մարդկանց պաշտպանության երաշխիքն է»,- գրել է Պուշկովը:
Նա նաև հիշեցրել է, որ Մերձդնեստրում բնակվում է 220 հազար ռուս քաղաքացի, որոնց անվտանգությունը Մոլդովայի նորընտիր նախագահի աղմկահարույց հայտարարություններից ավելի կարևոր է։
Պուշկովի հետ համաձայնել է նրա գործընկեր Անդրեյ Կլիմովը, որը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ խաղաղապահների դուրսբերումը կարող է հանգեցնել հակամարտության էսկալացիայի:
«Եթե նրանք դուրս գան, ապա այնտեղ կարող է սկսվել հակամարտության նոր թեժ փուլ, որը ոչ մեկին հաճելի չի լինի»,- ասել է նա։


Գրում է Tert.am -ը:


Loading...