12:21   21-11-2020
Վրաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը. Գախարիան ընդդիմությանը բանակցելու և միասին աշխատելու կոչ է արել
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկելուց հետո լրագրողներին հայտնել է ընդդիմության հետ միասին աշխատելու անհրաժեշտության մասին, գրում է ria.ru-ն։
«Ինչպիսին էլ որ լինի մեր միջև տարբերությունը, մենք պետք է սովորենք բանակցել, պատասխանատվություն ստանձնել և միասին աշխատել։ Սա մեր ընտրողների դրած խնդիրն է, բացի այդ, այդպես է կառուցվում եվրոպական, ժողովրդավարական պետությունը», - Թբիլիսիի ընտրատեղամասի մոտ լրագրողներին ասել է Գախարիան

Գրում է Tert.am -ը:

Loading...