12:24   21-11-2020
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել ԱՄՆ նոր պետքարտուղարի գլխավոր թեկնածուի անունը
Թողնել մեկնաբանություն

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների հավանական հաղթող Ջո Բայդենը կողմնորոշվել է`ում է ցանկանում նշանակել երկրի պետքարտուղարի պաշտոնում:
The Hill պարբերականը, վկայակոչելով սեփական աղբյուրին, գրում է, որ այդ պաշտոնը կարող է զբաղեցնել Թոնի Բլինկենը։
«Օբամայի վարչակազմի նախկին պաշտոնյան The Hill-ին հաստատել է, որ վետերան դիվանագետ և Բայդենի վաղեմի դաշնակից Թոնի Բլինկենը համարվում է այդ պաշտոնի հիմնական հավակնորդը», -գրում է թերթը:
Ի թիվս այլ հավանական թեկնածուների լրատվամիջոցերը նշում են սենատոր Քրիս Կունսին և Քրիս Մըրֆիին, Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բըրնսին և ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական և ՄԱԿ-ի դեսպան Սյուզան Ռայսին։

Գրում է Tert.am -ը:


Loading...