12:55   21-11-2020
Ստեփանակերտ է ուղևորվել ՌԴ ԱԻՆ-ի մարդասիրական բեռով երկրորդ շարասյունը․ ՌԴ ԱԻՆ
Թողնել մեկնաբանություն

Մարդասիրական բեռով բեռնված ՌԴ ԱԻՆ-ի երկրորդ շարասյունը Ռոստովի մարզից շարժվել է դեպի Ստեփանակերտ, հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռոստովի մարզում ձևավորված երկրորդ շարասյունն արդեն շարժվում է Կրասնոդարի երկրամասով։Ընդհանուր առմամբ այս գործում ներգրավվել է 35 միավոր տեխնիկա և անձնակազմի մոտ 40 անդամներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ առաջին շարասյունը Ստեփանակերտ կժամանի նոյեմբերի 21-ին:
Նշվում է նաև, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը տեղական մարմինների հետ շարունակում է գնահատել Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում վնասված շենքերի և պատճառված վնասի չափը։
Երկու ավտոշարասյունները Ստեփանակերտ են տեղափոխում 345 տոննա մարդասիրական օգնություն։ Հատուկ տրանսպորտով առաքվում են շինարարական նյութեր՝ սոցիալական ենթակառուցվածքի և տուժած բնակչության տների վերականգնման համար: Առաջին հումանիտար ավտոշարասյունները Արցախ են մեկնել նոյեմբերի 20-ին։


Գրում է Tert.am -ը:


Loading...