09:31   23-11-2020
Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 2 միլիոն 100 հազարը. RT
Թողնել մեկնաբանություն

Ֆրանսիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակումների թիվն ավելացել է ավելի քան 13 հազարով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի սանիտարական ծառայության կայքին:

Նշվում է, որ 1 օրում Ֆրանսիայում գրանցվել է վարակման 13 157 դեպք՝ կազմելով ընդհանուր 2 140 208:

Ըստ կայքի հաղորդած տվյալների՝ համավարակի բռնկումից ի վեր Ֆրանսիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ընդհանուր 48 732 մարդ:

Գրում է Tert.am -ը:

Loading...