09:43   23-11-2020
Իսրայելում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 300 հազարը. RT
Թողնել մեկնաբանություն

Իսրայելում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը հասել է 328 918-ի: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության հաղորդած տվյալներին:

Նշվում է, որ Իսրայելում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 582 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, համավարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 2799 մարդ:

Գրում է Tert.am -ը:

Loading...