09:51   23-11-2020
Չինաստանում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսի 11 ակտիվ դեպք է հայտնաբերվել. RT
Թողնել մեկնաբանություն

Չինաստանում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսի 11 ակտիվ դեպք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովին:

Նշվում է, որ վերջին 24 ժամում բացի կորոնավիրուսի 11 ակտիվ դեպքից, հայտնաբերվել է նաև 10 անախտանիշ կրող:

Համավարակի նոր դեպքեր են հայտնաբերվել Պեկինում, Գուանդունում, Տյանցզինում, Շանհայում, Ֆուցզյանում և Շենսիում:

Ներկայում Չինաստանում հաստատված է կորոնավիրուսի 298 դեպք, որոնցից 2-ը գնահատվում է ծանր:

Գրում է Tert.am -ը:

Loading...