09:55   23-11-2020
ՌԴ ՊՆ հակաականային կենտրոնի մասնագետներն ուղևորվել են Արցախ. ՌԴ ՊՆ
Թողնել մեկնաբանություն

ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի ստորաբաժանումները մեկնել են Արցախ, ռուսական ռազմական գերատեսչությանը հղումով գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Արցախում խաղաղապահ գործողության անցկացման գոտում խնդիրների կատարման նպատակով ՌԴ oդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124, Իլ-76 և Տու-154 ինքնաթիռները մերձմոսկովյան Չկալովսկի օդանավակայանից տեղափոխել են մասնագետներ, տեխնիկա և սպառազինություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Երևանի օդանավակայաններ են տեղափոխվել ավելի քան 100 զինվորական, 13 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա։

Ըստ հաղորդման՝ անձնակազմը և տեխնիկան կանցնեն Երևան-Գորիս-Ստեփանակերտ երթուղով և ժամանելով նշանակման վայր՝ ձեռնամուխ կլինեն ինժեներական հետախուզման, ականազերծման և Արցախի հակամարտության ընթացքում առավել տուժած շրջաններում պայթյունավտանգ օբյեկտների ոչնչացման խնդիրների կատարմանը։

Գրում է Tert.am -ը:

Loading...