10:11   23-11-2020
Հանրապետական սենատորը Թրամփին կոչ է արել սկսել Բայդենին իշխանության հանձնման գործընթացը
Թողնել մեկնաբանություն

Ամերիկյան Ալյասկա նահանգից ընտրված հանրապետական սենատոր Լիզա Մուրկովսկին կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին սկսել լիազորությունները Ջո Բայդենին փոխանցելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ժամանակն է սկսել փոխանցման լիարժեք և պաշտոնական գործընթացը»,- ասված է Մուրկովսկիի հայտարարության մեջ:

Սենատորը նշել է, որ Թրամփն ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորություն ունեցել է, սակայն դատարանները մինչ այժմ նրա պահանջները անհիմն են ճանաչել:

Գրում է Tert.am -ը:

Loading...