11:34   23-11-2020
Երկու երկրաշարժ Է տեղի ունեցել Հարավային Կուրիլների մերձակայքում
Թողնել մեկնաբանություն

Նոյեմբերի 23-ի առավոտյան 4,7 եւ 4,6 մագնիտուդով երկու երկրաշարժ Է գրանցվել Խաղաղ օվկիանոսում, Հարավային Կուրիլների մերձակայքում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 4,7 մագնիտուդով առաջին երկրաշարժը գրանցվել Է նոյեմբերի 23-ին Սախալինի ժամանակով 03:43-ին (Երեւանի ժամանակով 20:43-ին). Էպիկենտրոնը գտնվում Է Իտուրուպ կղզուց 158 կիլոմետր դեպի արեւելք՝ 48 կիլոմետր խորության վրա:

Գրեթե երկու ժամ ավելի ուշ այդ նույն շրջանում տեղի Է ունեցել 4,6 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ՝ նույն խորության վրա: Սեյսմիկ կղզիների բնակավայրերում այդ իրադարձությունները չեն զգացել: Ցունամիի տագնապ չի հայտարարվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...