11:40   23-11-2020
Արաբական 6 երկրներ Լիբիայի սահմանների մոտ համատեղ զորավարժություններ են անցկացնում
Թողնել մեկնաբանություն

Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը, Բահրեյնը և Սուդանը  նոյեմբերի 22-ին Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում սկսել են «Արաբական թուր» անունը ստացած  զորավարժությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  Gazeteduvar լրատվական կայքը, համատեղ զորավարժությունները տեղի են ունենալու Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում գտնվող Մուհամմեդ Նեջիբ ռազմաբազայում։

Եգիպտոսի բանակի պաշտոնական խոսնակ գնդապետ Թամիր էր-Ռիֆայի Facebook- ի պաշտոնական էջում արված հայտարարության մեջ նշվում է, որ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Հորդանանը, Բահրեյնը և Սուդանը մասնակցում են «Արաբական թուր» զորավարժություններին: Հայտարարության մեջ նշվում է, որ զորավարժությունների շրջանակներում գործողությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 26-ը։ «Մեկ նպատակ Ումմայի համար» կարգախոսը կրող զորավարժություններին մասնակցելու համար մասնակից երկրների զինվորներն ու ռազմական տեխնիկան օդային և ծովային ճանապարհով տեղափոխվել են Եգիպտոս։ Զորավարժություններին ամբողջությամբ իրենց մասնակցությունը կունենան 6 երկրների օդային, ցամաքային և ռազմածովային ուժերը։ Տարածված հայտարարության մեջ նշվում  է․ «Զորավարժությունների շրջանակներում, որի նպատակն է ամրապնդել ռազմական համագործակցությունը արաբական երկրների միջև, կիրառվել են ինդոկտրինացիայի հասկացությունները հստակեցնելու, առաջադրանքները ճիշտ և ժամանակին կատարելու, ինչպես նաև ընդհանուր համագործակցության կազմակերպման մեթոդներ, տեխնիկա և հմտություններ»։

Loading...