12:19   23-11-2020
Հուսիթները հայտարարել են սաուդյան Saudi Aramco նավթագազային ընկերության վրա գրոհի մասին
Թողնել մեկնաբանություն

Եմենի ապստամբ հուսիթները հայտարարել են, որ հրթիռ են արձակել Կարմիր ծովում սաուդյան Ջիդա քաղաքի Saudi Aramco նավթագազային ընկերության վրա եւ խոստացել են շարունակել այդպիսի գործողությունները: Այդ հաղորդագրությունը հայտնվել Է հուսիթների ռազմական ներկայացուցչի Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա Սաուդյան Արաբիայում աշխատող ընկերություններին առաջարկել Է զգուշություն դրսեւորել:

Loading...