13:37   23-11-2020
Պակիստանի իշխանությունները Հնդկաստանին մեղադրել են հարսանիքի ժամանակ գնդակոծության մեջ
Թողնել մեկնաբանություն

Տասնմեկ խաղաղ բնակիչներ, հիմնականում կանայք ու երեխաներ, վերքեր են ստացել Հնդկաստանի զորքերի կողմից պետությունների միջեւ հսկողության գծի երկայնքով Պակիստանի տարածքի գնդակոծության հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հասարակայնության հետ կապերի գծով Պակիստանի միջգերատեսչական ծառայությունը (ISPR):

«Տասնմեկ անմեղ խաղաղ բնակիչներ, ներառյալ վեց կին եւ չորս երեխա, այսօր (նոյեմբերի 22-ին) վերքեր են ստացել, երբ Հնդկաստանի բանակն առանց պատճառի խախտել Է հրադադարի ռեժիմը Հույրաթի հատվածում, հսկողության գծի երկայնքով՝ քաղաքացիական անձանց նկատմամբ հրթիռներ եւ ծանր ականանետներ կիրառելով Ջիգջոթ գյուղում հարսանիքի արարողության ժամանակ»,-ասվում Է ISPR-ի հաղորդագրության մեջ: Պակիստանյան կողմը խաղաղ բնակիչների վրա Հնդկաստանի բանակի «կանխամտածված հարձակումը» համարել Է «անբարոյական եւ ոչ պրոֆեսիոնալ գործողություն», «մարդու իրավունքների բացարձակ արհամարհանք», ինչպես նաեւ 2003 թվականի հրադադարի շուրջ պայմանավորվածության խախտում:

Loading...