14:54   23-11-2020
«Եթե ԱՄՆ հաջորդ նախագահը ցանկանա վերսկսել երկխոսությունը Թեհրանի հետ, մենք պետք է միջնորդ հանդիսանանք». Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար
Թողնել մեկնաբանություն

Սաուդյան Արաբիան շահագրգռված է միանալ ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պայմանավորվածության ձեռքբերմանը, որը կփոխարինի Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Այս մասին երկրի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը հայտարարել է ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես կցանկանայի, որ ապագա պայմանավորվածությունը կոչվեր ԳՀՀԾ++ և նախատեսեր Իրանի միջուկային ծրագրի և թշնամական գործունեության նկատմամբ մոտեցման մշակում»,- նշել է նա:

Նրա կարծիքով, ԱՄՆ նոր նախագահը ցանկանա վերսկսել երկխոսությունը Թեհրանի հետ Սաուդյան Արաբիան պետք է «միջնորդ հանդիսանա»։

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իրանը սկսել է ուրանի հարստացման և հետազոտական գործունեության վերաբերյալ իր պարտավորությունների փուլային դադարեցումը, իսկ հունվարի սկզբին հայտարարել է այդ գործընթացի ավարտի մասին:

«Դա ցույց է տալիս, թե որքան հեշտ նրանք կարող են ցանկացած պահի առաջ շարժվել իրենց միջուկային ծրագրով»,- ասել է նա՝ հայտնելով, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունը «առայժմ հաջող է եղել»։

Գրում է Tert.am -ը:

Loading...