14:59   23-11-2020
1 օրում՝ ավելի քան 25 000 դեպք. ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր հակառեկորդ է գրանցվել
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 25 173-ով՝ հասնելով 2 114 502-ի։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։
Սա համավարակի սկսվելուց ի վեր գրանցված առավելագույն ցուցանիշն է մեկ օրվա կտրվածքով։ Նախորդ հակառեկորդը գրանցվել է նոյեմբերի 21-ին, երբ մեկ օրում վարակվել էր 24 822 մարդ։ Միայն Սանկտ-Պետերբուրգում մեկ օրում արձանագրվել է վարակման 2926 նոր դեպք, ինչը նույնպես ռեկորդային է։ Ընդհանուր առմամբ՝ հիվանդների թիվն այս քաղաքում հասել է 100 864-ի։ Ավելի վաղ այս տարածաշրջանում երբևէ գրանցված առավելագույն ցուցանիշը եղել է 2668-ը։
Մոսկվայում նախորդ օրվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 6866-ով՝ հասնելով 560 579-ի։ Մեկ օրում հիվանդների թվի նվազագույն աճ է գրանցվել Դաղստանում (0,5%), Կալիմկիայի Հանրապետությունում ու Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջանում (յուրաքանչյուրում 0,6%) և Մարի Էլ Հանրապետությունում (0,7%)։

Գրում է Tert.am -ը:

Loading...