15:29   23-11-2020
Ադրբեջանը Սեյրան Օհանյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ:

«Օհանյանի դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով (ցեղասպանություն): Նոյեմբերի 11-ին Բաքվի ռազմական դատարանում գործը վերանայվել և հաստատվել է դատավոր Էլբայ Ալլահվերդիևի կողմից», - հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Դատարանի որոշմամբ՝ Օհանյանի նկատմամբ հեռակա կարգով կիրառվել է ձերբակալություն, և նա հայտնվել է միջազգային հետախուզման մեջ:

Loading...