16:48   23-11-2020
Իսլամաբադը Մոսկվայի հետ համաձայնեցրել է «Պակիստանյան հոսք» գազատարի կառուցումը
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանն ու Պակիստանը, այնուամենայնիվ, կկառուցեն գազատար, որը վառելիք կտեղափոխի Պակիստանի հյուսիս. ծրագիրը կկոչվի «Պակիստանյան հոսք», իսկ ծրագրի վերահսկողությունը կստանձնի Իսլամաբադը: Այս մասին գրում է eadaily.com կայքը:

Մոսկվան և Իսլամաբադը վերանայել են «Հյուսիս-հարավ» գազատարի կառուցման պայմանները և ստորագրել են նոր համաձայնագիր: Ծրագիրն այժմ կոչվում է «Պակիստանյան հոսք», իսկ Իսլամաբադը պահում է վերահսկողական փաթեթը:

Համաձայնագրի վերանայված տարբերակում Պակիստանի մասնաբաժինը կավելանա մինչև 74%, մինչդեռ Ռուսաստանի բաժինը կնվազի մինչև 26%: Ռուսաստանը կապահովի ներմուծվող բոլոր անհրաժեշտ նյութերի մատակարարումը:

Չնայած Ռուսաստանը փոքր մասնաբաժին կունենա, Պակիստանը առավելագույնս օգտագործում է ռուսական նյութերը, սարքավորումները և ռեսուրսները՝ համագործակցության և ուսուցման միջոցով սեփական ընկերությունների և մարդկային ռեսուրսների տեխնիկական և գործառնական կարողությունները զարգացնելու համար:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...