17:39   23-11-2020
Արցախում սկսվել է տարածքների ականազերծումը
Թողնել մեկնաբանություն

Արցախում սկսվել է տարածքների հումանիտար ականազերծումը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական զորախմբի ինժեներական ծառայության պետ, փոխգնդապետ Պավել Պաուտովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այսօրվանից սակրավորները սկսել են տեղանքի հումանիտար ականազերծումը։ Նրանք առաջին փուլում ստուգելու են տեղանքում պայթյունավտանգ առարկաների առկայությունը, որտեղ հետագայում կառուցվելու են ռուսական զորախմբի ստացիոնար դիտակետեր»,- ասել է փոխգնդապետը։

Ինժեներական ծառայության պետը պարզաբանել է, որ հումանիտար ականազերծումը վարչակազմի հայտով պայթյունավտանգ իրերից տարածքի մաքրման գործընթաց է։

«Հումանիտար ականազերծումը կատարվում է Արցախի վարչակազմի հայտով։ Դրանք կարող են լինել հանդավայրեր, մասնավոր հողամասեր։ Իսկ ինժեներական հետախուզումը կատարվում է ռուսական զորախմբի շահերի շրջանակում, որտեղով տեղաշարժվում է մեր ռազմական տեխնիկան»,- հավելել է Պաուտովը։

Գրում է՝ News.am-ը:

Loading...