17:47   23-11-2020
ՀՀ և ՌԴ փոխվարչապետները քննարկել են Արցախում բնականոն կենսագործունեության վերականգնման ուղղությամբ անելիքները
Թողնել մեկնաբանություն

ՀՀ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանն ընդունել են աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի կառավարական պատվիրակության անդամներին՝ ՌԴ փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի և Ալեքսեյ Նովակի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Այս մասին հատնել է ՀՀ Կառավարությունը։

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ՌԴ Կառավարությանը հրադադարի հաստատման գործում ներդրված ջանքերի, ինչպես նաև այժմ Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքների հակազդմանն ու չեզոքացմանն ուղղված միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար:

Նշվում է, որ կողմերը մանրամասն քննարկել են Արցախում բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի կազմակերպման ուղղությամբ անելիքների ծրագիրը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև տրանսպորտի, էներգետիկայի և գործարարության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

Loading...