17:58   23-11-2020
Էր Ռիադը շահագրգռված է մասնակցելու ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ նոր գործարքին ԳՀՀԾ-ի փոխարեն
Թողնել մեկնաբանություն

Սաուդյան Արաբիան շահագրգռված է միանալ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ նոր համաձայնագրի կնքմանը, որը փոխարինելու է իրանական միջուկային ծրագրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ): Այս մասին թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդն ասել է ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես կցանկանայի, որպեսզի այդպիսի ապագա պայմանավորվածությունը կոչվեր ԳՀՀԾ++ եւ Իրանի միջուկային ծրագրին եւ թշնամական գործունեությանը մոտեցման մշակում նախատեսեր»,- ասել է նա: Նրա տեսակետից, Սաուդյան Արաբիան պետք է «գործընկեր դառնա քննարկումներում», եթե ԱՄՆ նոր նախագահը ցանկանում է վերսկսել երկխոսությունը Թեհրանի հետ: Ընդ որում, թագավորության արտաքին գործերի նախարարը կրկնել է Իրանին ուղղված մեղադրանքները` «տարածաշրջանում իր կամքը թելադրելու եւ հարեւան պետություններ հեղափոխություն արտահանելու վերաբերյալ»:

Գրում է՝ News.am-ը:

Loading...