18:08   23-11-2020
«Բաց երկնքի մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքով փաստաթողթը կկորցնի իր կենսունակությունը». Պեսկով
Թողնել մեկնաբանություն

Կրեմլն ափսոսում է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Բաց երկնքի մասին պայմանագրից, քանի որ առանց ամերիկյան կողմի մասնակցության այս փաստաթուղթը կորցնում է իր կենսունակությունը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«ԱՄՆ-ի դուրս գալու հետ մեկտեղ պայմանագիրն ինքնին, իհարկե, կորցնում է իր կեսունակությունը։ Մենք ափսոսում ենք դրա համար։ Կարծում ենք, որ այդ պայմանագիրը, ընդհանուր առմամբ, շատ կարևոր օղակ է փոխադարձ վստահության ամրապնդման, սպառազինությունների վերահսկման և այլ խնդիրների գործում», - նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով Միացյալ նահանգների որոշումը։

Նա նաև հիշեցրել է, որ ռուսական կողմն ԱՄՆ-ի՝ այս փաստաթղթից դուրս գալու մտադրության մասին հայտարարելուց անմիջապես հետո է նշել, որ նման քայլը բացասական հետևանքներ կունենա։

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...