18:22   23-11-2020
Bloomberg․ Հնարավոր է՝ ԱՄՆ-ն նավթի վերամշակման ոլորտում առաջատարությունը Չինասատանին զիջի
Թողնել մեկնաբանություն

Հնարավոր է՝ Միացյալ Նահանգները առաջիկա տարում նավթի վերամշակման շուկայում առաջատարությունը Չինաստանին զիջի։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Էներգետիկ միջազգային գործակալության կանխատեսումը, փոխանցում է Gazeta-ն։ 

Նշվում է, որ ԱՄՆ-ում փակվում են նավթի վերամշակման գործարանները, ինչպես՝ Լուիզիանայում Royal Dutch Shell Plc-ը։ Չինաստանն իր հերթին կառուցում է ոչ պակաս 4 նոր գործարաններ, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի օրական 1,2 մլն բարել։ Ներկայումս միայն Մեծ Բրիտանիայում է այսպիսի տեմպով նավթ վերամշակվում։

Հայտնի է, որ աշխարհում վառելանյութի պահանջարկը նվազել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, ինչը հանգեցրել է նավթի արդյունահանման եւ վերամշակման ռեկորդային՝ 1,7 մլն բարելով կրճատման։ Դրա ավելի քան 50 տոկոսը բաժին է ընկել ամերիկյան գործարաններին։

Ընդ որում՝ Չինաստանում նավթի պահանջարկն աճում է, մինչդեռ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում տնտեսական խոր ճգնաժամի պատճառով այն անկում է ապրում։ Նավթը նաեւ այնքան էլ արդիական չի դառնում էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցնելու պատճառով։

Գերծակալության տեղեկություններով՝ Չինաստանում նավթի վերամշակման ընդլայնումը՝ Հնդկաստանում եւ Մերձավոր Արեւելքում գործարանների կառուցման համակցությամբ, անդրադառնում է համաշխարհային էներգետիկ համակարգի վրա։ Հիմա չինական գործարանները ուժ են հավաքում վառելանյութի միջազգային շուկաներում, եւ սա փորձաքար է դառնում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ասիայի մյուս երկրների համար։

Գրում է՝ News.am-ը:

Loading...