19:25   23-11-2020
«Արցախում շփման գծի երկայնքով պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը». ՌԴ ՊՆ ներկայացուցիչ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը լրագրողներին հայտնել է, որ Արցախում շփման գծի երկայնքով պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Արցախի տարածքում ռուսական զորախումբը շարունակում է խաղաղապահ առաքելություն իրականացնել: Հյուսիսային և հարավային հատվածներում ռուս խաղաղապահները 23 վերահսկող կետերում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողություն և իրավիճակի գնահատումներ են իրականացնում»,- նշել է նա: 

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...