19:39   23-11-2020
ՀՀ ԱԻՆ-ը 441 բեռնատար հումանիտար օգնություն է փոխանցել ՀՀ և ԱՀ լիազոր մարմիններին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 1-ից մինչ օրս Արցախ է ուղարկել 84, իսկ Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 357 բեռնատար հումանիտար բեռ։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Արցախի բնակչության համար ԱԻՆ-ի կենտրոնական պահեստ ուղարկվող բեռների ծավալները մարտական գործողությունների ավարտով պայմանավորված նվազել են: Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է հումանիտար օգնության ընդունումը, տեսակավորումն ու փոխանցումն Արցախի, Հայաստանի մարզերի և Երևանի վարչական շրջանների լիազոր մարմիններին: Այս առումով նախարարության գործառույթներն այսքանով սահմանափակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Loading...