19:47   23-11-2020
Իրանը պատրաստվում է անդրտարածաշրջանային առաքելություններ իրականացնել
Թողնել մեկնաբանություն

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) նավատորմի հրամանատար, կոնտր-ծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին հայտարարել է, որ ԻՀՊԿ-ն ծրագրում է անդրտարածաշրջանային առաքելություններ իրականացնել ապագայում:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, ելույթ ունենալով Իրանի հարավում գտնվող Բուշեր նավահանգստային քաղաքում՝ նավատորմի ղեկավարն ընդգծել է, որ ԻՀՊԿ-ն մշտապես պատրաստ է պաշտպանելու Իրանի  ծովային սահմանները:

«Պաշտպանելու համար Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունն ու շահերը՝ ԻՀՊԿ-ն մտադիր է անդրտարածաշրջանային առաքելություններ իրականացնել ապագայում»,- նշել է հրամանատարը:

Վերջինս հավելել է, որ Իրանն ավելի լավ պայմաններ կարող է առաջարկել ձկնորսների և արդյունաբերական ձկնորսական միություններին օվկիանոսներում՝ ապահովելով անվտանգություն և մշտական բազա հաստատելով Հնդկական օվկիանոսում:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...