11:07   24-11-2020
Fitch Ratings-ը հետ է կանչել Երևան քաղաքի վարկանիշները
Թողնել մեկնաբանություն

Fitch Ratings-ը հետ է կանչել Երևան քաղաքի (Հայաստան) էմիտենտի դեֆոլտի արտասահմանյան և ազգային արժույթով B+ վարկանիշները, քանի որ էմիտենտը դադարեցրել է վարկանշային գործընթացին իր մասնակցությունը: Այս մասին ասվում է վարկանշային գործակալության հայտարարության մեջ:

«Հետևաբար, Fitch-ը այլևս բավարար տեղեկություն չի ստացել վարկանիշը պահպանելու համար: Այդ իսկ պատճառով Fitch-ն այլևս վերլուծական տվյալներ չի կարող տրամադրել Երևան քաղաքի վերաբերյալ, այդ թվում՝ ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարմանն առնչվող - խմբ.) համապատասխանության գնահատականները»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ վարկանիշները հետ են կանչվել ոչ ճիշտ և անբավարար տեղեկության տրամադրման պատճառով:

Loading...