09:18   25-11-2020
Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին պայմանավորվածությանն առաջիկա ամիսներին կարող են միանալ նաև այլ երկրներ. Պոմպեո
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ենթադրում է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին պայմանավորվածությանն առաջիկա ամիսներին կարող են միանալ նաև այլ երկրներ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ նշելով, որ Պոմպեոն նման կարծիք է հայտնել Fox News հեռուստաալիքի եթերում:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին հարց է ուղղվել այն մասին, թե արդյոք հնարավոր են նման պայմանավորվածություններ մինչև գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը: 

«Այո: Ես ակնկալում եմ, որ կարգավորումը կշարունակվի»,- պատասխանել է նա: Ինչպես պարզաբանել է Պոմպեոն՝ «դժվար է ասել», թե արդյոք համապատասխան հայտարարություններ կլինեն «30, 60 օրվա թե կես տարվա ընթացքում»: 

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ մասնակից բոլոր կողմերին շահեկան են հրեական պետության հետ արաբական երկրների հարաբերությունների կարգավորման մասին այսպես կոչված Աբրահամյան համաձայնությունները: Նա վստահություն է հայտնել նրանում, որ «ավելի ու ավելի շատ երկրներ ճիշտ ընտրություն կկատարեն»:

Գրում է Tert.am -ը:

Loading...