10:20   25-11-2020
«Ուկրաինայի տնտեսությանն անխուսափելի աղետ է սպառնում». Սաակաշվիլի
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մոտ ապագայում երկրի տնտեսությանը սպասվում է անխուսափելի աղետ, իսկ հաջորդ տարվա սկզբից սոցիալական վճարների հետ կապված խնդիրներ կլինեն: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ուկրաինայի տնտեսությունն այժմ մեծ աղետի է գնում: Ուկրաինայում մոտենում է շատ ուժեղ բյուջետային ճգնաժամ և արդեն հաջորդ տարվանից սկսած՝ Ուկրաինան խնդիրներ կունենա աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման հետ»,-հայտարարել է Սաակաշվիլին:

Նրա կարծիքով՝ սա կարող է հետաձգվել մի քանի ամսով, եթե Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքվի ևս մեկ համաձայնագիր, որը Կիևին «մի փոքր գումար» կտա:

«Բայց դա կբավականացնի ևս մի քանի ամիս, բայց դրանից հետո մեծ խնդիրներ կլինեն հիմնական սոցիալական պարտավորությունների և աշխատավարձերի վճարման հետ կապված: Նման բան Ուկրաինայում տեղի չի ունեցել 1990-ականներից ի վեր»,-ընդգծել է Սաակաշվիլին: Նա նշել է, որ այս իրավիճակում, «կամ ինչ-որ բան պետք է արվի, կամ երկիրը կխորտակվի»:

Քաղաքական գործիչը ընդգծել է, որ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ուկրաինայի կառավարությունը «գրեթե չի գործում» և «կարծես ապրում է զուգահեռ աշխարհում»:

Գրում է Tert.am -ը:

Loading...