11:23   25-11-2020
Իսրայելի բանակն ավիահարված Է հասցրել Դամասկոսի մերձակա շրջաններին
Թողնել մեկնաբանություն

Լույս նոյեմբերի 25-ի գիշերը Իսրայելը Գոլանի բարձունքների կողմից գրոհել Է Դամասկոսի նահանգի հարավի վրա: Այդ մասին ասվում Է սիրիական բանակի հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հաղորդում Է սիրիական «Ալ Վաթան» թերթը, նշանակետը եղել Է Մանեե բարձունքը, որը գտնվում Է Էլ-Կունեյտրայից դեպի հարավ: Դամասկոսում հայտարարել են, որ հարվածների մի մասը հաջողվել Է ետ մղել, բայց ռմբակոծությունը նյութական վնաս Է հասցրել:

Սիրիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու պետությունների ստեղծման ժամանակներից ի վեր նրանք գտնվում են պատերազմական վիճակում: Մասնավորապես, նրանք բազմամյա տարածքային հակամարտություն ունեն Գոլանի բարձունքների կարգավիճակի պատճառով: Իսրայելի զինվորականները քանիցս հարված են հասցրել Սիրիայի օբյեկտներին՝ իրենց գործողությունները բացատրելով թշնամիների ձեռքը ժամանակակից սպառազինություններ հայտնվել թույլ չտալու ձգտմամբ:

Loading...