11:29   25-11-2020
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1563, մահվան՝ 44 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 129 085 է, մահվան դեպքերինը՝ 2553
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում նոյեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1563 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 129 085-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 2040 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Նոյեմբերի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 513 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 44 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2553-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1969 է, ընդհանուր առողջացածներինը՝ 100 913, փաստացի բուժվողներինը՝  25 619  (մեկ օրում նվազել է 450-ով): Մեկ օրում արվել է 4198 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 494568 թեստ:

Loading...