09:02   27-11-2020
Պոմպեոն հայտարարել է, որ կկատարեն Թրամփի կարգադրությունը լիազորությունները Բայդենի վարչակազմին փոխանցելու վերաբերյալ
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ պետքարտուղարությունը կկատարի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությունը վարչակազմի կառավարման լիազորություններն ընտրված նախագահ Ջո Բայդենի ապագա վարչակազմին փոխանցելու վերաբերյալ, ТАСС-ի փոխանցմամբ` Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Միաժամանակ մեկ նախագահ և մեկ պետքարտուղար կունենանք: Պետդեպարտամենտն ամբողջությամբ կկատարի նախագահի կարգադրությունը: Դա օրենքով է նախատեսված, և մենք մշտապես իրականացնում ենք մեր պատրավորությունները»,- նշել է Պոմպեոն:

Օրեր առաջ Թրամփը Սպիտակ տան ընդհանուր հարցերով վարչության ղեկավարին և աշխատակազմի մնացած անդամներին հրահանգել էր սկսել հաջորդ նախագահի վարչակազմին լիազորությունների փոխանցման սկզբնական ընթացակարգերը: 

Գրում է Tert.am -ը:

Loading...