13:43   27-11-2020
Թուրքիայում հարյուրավոր մարդիկ դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ պետական հեղաշրջման մեղադրանքով
Թողնել մեկնաբանություն

Հինգշաբթի տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Թուրքիայում հարյուրավոր մարդիկ դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ 2016 թվականի պետական հեղաշրջմանը մասնակից լինելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է CNN-ը:     

Ընդհանուր առմամբ, այս աղմկոտ գործով անցնում է 475 մարդ: Դատապարտվածների մեծամասնությունը ստացել է առնվազն մեկ ցմահ բանտարկության պատժաչափ: Պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 70 մեղադրյալ արդարացվել է:  

«Թուրքական դատական համակարգը շարունակում է դավաճաններին ենթարկել պատասխանատվության»՝ Թվիթերում գրել է երկրի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը դատավճիռների հրապարակումից հետո:

«Ոչ ոք չպետք է կասկածի, որ արդարության սկզբունքը պահպանվելու է, և հաղթանակելու են օրենքն ու ժողովրդավարությունը»,- գրել է Գյուլը: 

Գրում 1lurer.am -ը:

Loading...