15:04   27-11-2020
Դելիի ոստիկանությունը գազ եւ ջրանետեր Է կիրառել ֆերմերների ցույցերը ցրելու համար
Թողնել մեկնաբանություն

Հնդկաստանում Դելիի մայրաքաղաքային տարածքի ոստիկանությունը նահանգի սահմանի վրա արտասվաբեր գազ եւ ջրանետեր Է կիրառել ֆերմերների ցույցերը ցրելու համար, որոնք Նյու Դելի Էին ուղեւորվում բողոքի երթ անցկացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Indian Express-ը:
Ոստիկանությունը նաեւ բողոքի մասնակիցներին հայտարարել Է, որ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ Դելիում արգելված են բոլոր հանրահավաքներն ու մարդկանց կուտակումները:
«COVID-19-ի պատճառով թողարկվել են հրահանգներ, որոնցով չեն թույլատրվում քաղաքական հավաքույթները, իսկ ֆերմերների պահանջը մերժվել Է: Եթե նրանք, այնուամենայնիվ, փորձ անեն, մենք սահմանին անձնակազմ են տեղաբաշխել, որպեսզի նրանց թույլ չտանք մտնել երկրի մայրաքաղաք»,-ասել Է Դելիի ոստիկանության կոմիսար Ս.Ն.Շրիվաստավան:
Երկօրյա բողոքը կազմակերպվել Էր ֆերմերների միավորումների կողմից, որոնք հանդես են գալիս գյուղատնտեսության բնագավառում նոր օրենքների դեմ:
Նոր օրինագծի համաձայն, ֆերմերները կկարողանան իրենք ապագա բերքի վաճառքի պարտավորագրեր կնքել ագրարային ընկերությունների հետ՝ վաղօրոք համաձայնեցված գնով, նաեւ ֆերմերներին թույլ Է տրվում իրենց արտադրանքը վաճառել պետական շուկաների սահմաններից դուրս:
Ընդդիմության եւ խոշոր ֆերմերական կազմակերպությունների առաջնորդները պնդում են, որ այդ օրինագծերը կասեցնում են երաշխավորված գներով հացահատիկի գնման ներկայում գոյություն ունեցող համակարգը եւ հանգեցնում խոշոր կորպորացիաների կողմից ֆերմերական տնտեսությունների կլանման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...