18:30   27-11-2020
Թուրքիայում 4-րդ օրն անընդմեջ կորոնավիրուսի հետևանքով մահվան ցուցանիշի հակառեկորդ է գրանցվել
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայում Covid-19 կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացության օրական մակարդակը չորրորդ օրն անընդմեջ «ռեկորդային» ցուցանիշ է գրանցում: Ինչպես փոխանցում է Reuters-ը, նախորդ օրը երկրում մահացել է կորոնավիրուսով հիվանդ 174 մարդ։
Թուրքիայի Առողջապահության նախարարության տվյալներով՝ գրանցվել է նաև վարակվածների թվի ռեկորդային աճ։ Մեկ օրում Covid-19-ի ախտորոշման 29 132 նոր դեպք է գրանցվել, որոնց թվում են նաև ասիմպտոմ դեպքերը, որոնց մասին նախկինում չէր հաղորդվում։
Նոր տվյալների համաձայն՝ Թուրքիայում հիվանդների ընդհանուր թիվը հասել է 474 606-ի։ Ընդհանուր առմամբ՝ համավարակի ընթացում երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 014 մարդ։

Գրում է Tert.am -ը:

Loading...