18:37   27-11-2020
Լուկաշենկոն բելառուսներին կոչ է արել պայքարել երկրի անկախության համար
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի անկախությունը «չափազանց թանկ արժեք է» և ժողովրդին կոչ է արել պայքարել դրա համար, գրում է ria.ru-ն։

«Մենք բոլորս ինքնիշխանություն և անկախություն ենք ցանկանում, անկախությունը չափազանց թանկ արժեք է։ Եթե բելառուս ժողովուրդը պատրաստ է պահպանել այդ անկախությունը, ամեն գնով պայքարել դրա համար, եկե՛ք պայքարենք»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Միևնույն ժամանակ Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը պետք է պատասխանի արտաքին ագրեսիային։

Գրում է Tert.am -ը:

Loading...