09:21   28-11-2020
Մուրադովը Հարությունյանին է ներկայացրել ՌԴ խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Արցախի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ զորախմբի արագ ծավալման և Արցախում խաղաղության հաստատման ու պահպանման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքների համար։

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հատուկ շեշտադրել է գերիների վերադարձի, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքների անցկացման և զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացի կարևորությունը։ Նշվել է, որ այդ աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Արցախում ձևավորվել է հատուկ շտաբ, որի կազմի մեջ է մտնում նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

Վաղարշակ Հարությունյանի խնդրանքով գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքը և իրավիճակը խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրերում։

Loading...