11:12   28-11-2020
ՌԴ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել պատասխանել ԱՄՆ-ի սադրանքներին՝ կապված ռուսական ջրային սահմանի խախտման հետ
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին հրաժարվել ռուսական սահմանների խախտման հետ կապված սադրանքներից և իրեն իրավունք է վերապահում պատասխանել նման գործողություններին։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, ասված է հինգշաբթի՝ նոյեմբերի 27-ին, ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ՝ կապված ռուսական տարածքային ջրեր ամերիկյան Էսկադրային ականակիր նավի մուտք գործելու միջադեպի հետ։
«Ամերիկյան ռազմանավի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրեր մուտք գործելու փաստը չի չի ստեղծում և չի կարող ստեղծել միջազգային իրավական հետևանքներ համապատասխան ջրային տարածքների կարգավիճակի համար: Կոչ ենք անում ԱՄՆ-ին հետագայում զերծ մնալ նման արկածներից, հակառակ դեպքում հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ ամերիկյան կողմի վրա է լինելու։ Մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխան գործողություններ ձեռնարկել», - ասված է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նաև նշվում է, որ Մոսկվան իր դժգոհությունն է հայտնում Վաշինգտոնին նոյեմբերի 24-ին ՌԴ տարածքային ջրեր ամերիկյան ռազմանավի մուտք գործելու կապակցությամբ և այս միջադեպը որակում է սադրանք՝ ուղղված խաղաղության ու կարգի խաթարմանը։
Ինչպես բացատրել են արտգործնախարարությունում, ՌԴ ծովային սահմանի խախտումն ամերիկյան ռազմանավերն իրականացրել են «Պետրոս Մեծի ծոցի միջազգային իրավական կարգավիճակը կասկածի տակ դնելու մտադրությամբ»։ Նշվում է, որ Վաշինգտոնին շատ լավ հայտնի է Ռուսաստանի դիրքորոշումը ջրային այս տարածքի նկատմամբ, որը ՌԴ-ի ինքնիշխանության տակ է, և այլ պնդումներն անընդունելի են։
Ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունում նաև նշել են, որ միջադեպի կապակցությամբ ամերիկյան կողմին ռազմադիվանագիտական ուղիներով կոշտ դեմարշ է արվել, քանի որ ակնհայտ է, որ այս կերպ ԱՄՆ-ն գիտակցաբար փորձում է սրել իրավիճակը։

Գրում է Tert.am -ը:


Loading...