11:19   28-11-2020
«Ոճրագործների պատիժն ու դաժան վրեժխնդրությունն արդեն օրակարգում են». իրանցի բարձրաստիճան գեներալն արձագանքել է երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությանը
Թողնել մեկնաբանություն

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին դատապարտել է իրանցի միջուկային ֆիզիկոս, երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը՝ հայտարարելով, որ «մեծ հանցանքի կազմակերպիչները, անկասկած, խստագույնս պատժվելու են», գրում է en.irna.ir-ը:
«Նման հանցագործությունները չեն վնասի իրանցիների՝ իրենց փառահեղ և պատվավոր ուղին շարունակելու վճռականությանը, իսկ ոճրագործների պատիժն ու դաժան վրեժխնդրությունն արդեն օրակարգում են»,-ասել է բարձրաստիճան զինվորականը:

Գրում է Tert.am -ը:


Loading...