11:34   28-11-2020
ԱՀԿ-ն պատրաստվում է գնահատել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շարունակում է հետաքրքրվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնահատմամբ, որպեսզի ներառի այն արտակարգ կիրառման համար նախատեսված պատվաստանյութերի շարքում:
Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 27-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի փորձագետ Մարիանջելա Սիմաոն, գրում է EADaily-ն։
«Ռուսական պատվաստանյութի նկատմամբ ԱՀԿ-ն, իհարկե, հետաքրքրություն է դրսևորել այն գնահատելու և արտակարգ կիրառման ցանկում ներառելու համար։ Այդ հետաքրքրությունը պահպանվում է», - ասել է Սիմաոն՝ պատասխանելով ռուսական պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ հարցին։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՀԿ-ի փորձագետները պետք է ուսումնասիրեն ոչ միայն կլինիկական փորձարկումների արդյունքները, այլև պատվաստանյութի արտադրության փորձը և այլն։
«Մեզ հարկավոր է ստանալ ամբողջ տեղեկատվությունը», - ընգծել է կազմակերպության ներկայացուցիչը։

Գրում է Tert.am -ը:


Loading...