14:07   28-11-2020
Ուկրաինան զորավարժությունների ժամանակ օգտագործել է արցախյան պատերազմում «աչքի ընկած» թուրքական ԱԹՍ-ները. Военный Обозреватель
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինան Միկոլայովի մարզի «Շիրոկի Լան» ուսումնավարժարանում վերջերս տեղի ունեցած զորավարժությունների ընթացքում գործածել է թուրքական արտադրության Bayraktar TB2 հարձակվողական անօդաչու սարքերը: Այս մասին գրում է lenta.ru կայքը` հղում տալով Военный Обозреватель տելեգրամյան ալիքին:
Ալիքի տվյալներով՝ երկրի զինված ուժերի ստորաբաժանումները օգտագործել են նաև ամերիկյան արտադրության FGM-148 Javelin համակարգեր:
Նշվում է, որ զորավարժությունների սցենարի համաձայն, զորքերը գործում էին քաղաքային պայմաններում, երբ հակառակորդը օգտագործում էր էլեկտրոնային պայքարի միջոցներ: «Bayraktar TB2- ի և Javelin-ի համադրությունը զորավարժություններում  փաստացիորեն ընդօրինակում էր Ադրբեջանի Զինված ուժերի արցախյան փորձը և նույն ԱԹՍ-ների փոխազդեցությունը Spike-ER-ի հետ»,-ասված է ալիքի տարածած հաղորդագրության մեջ:

Գրում է Tert.am -ը:

Loading...