14:29   28-11-2020
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 27 հազար դեպք
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 27,1 հազար նոր դեպք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում։

«Վարակվածների 20 տոկոսի մոտ որևէ սիմպտոմ չկա: Վերջին մեկ օրում Ռուսաստանում առողջացել է 27 296, իսկ ընդհանուր առմամբ համավարակի առաջին օրվանից մինչ օրս ապաքինվել է 1 մլն 739 հազար 470 պացիետն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշում են նաև, որ կորոնավիրուսի տարածման առաջին օրվանից երկրում հաստատվել է 2 մլն 242 հազար 633 դեպք, որից առողջացել է 1 մլն 739 հզար 470 քաղաքացի, իսկ մահացել է 39 068-ը:

Loading...