14:57   28-11-2020
Երևանում մի խումբ արվեստագետներ բողոքի ակցիա են իրականացնում հայ գերիներին վերադարձնելու պահանջով
Թողնել մեկնաբանություն

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մի խումբ արվեսստագետներ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով միջազգային կառույցներին ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներիԻնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ըբողոքի ակցիայի կազմակերպիչպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը նշեցոր բոլոր միջազգային կառուցներից պահանջում են ստիպել ադրբեջանական կողմին՝ ազատել հայ գերիներինթույլ չտալ հայ գերիներին պատվազրկել Բաքվի շքերթումշուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին:

Դերասան Հրանտ Թոխատյանը իր ելույթում խնդրեց բոլորին բարձրացնել այս խնդիրները ավելի ակտիվ ու ինտենսիվ:

«Որքան շատ գնա մեր բողոքը միջազգային ատյաններ, միգուցե, վայրկյան առաջ կարողանանք լուծել մեր տղաների հարցը: Եկեք սկսենք»,- ասաց Թոխատյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցները որոշում կայացրեցին նոյեմբերի 29-ին ժամը 12:00-ին երթ կազմակերպել` ձեռքներին պահելով Ադրբեջանում գտնվող հայ գերիների նկարները:

Loading...