16:43   28-11-2020
Արցախից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը ներառված չէ եռակողմ հայտարարության մեջ. Լըմուան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի վարչապետիՌուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ նեռարված չէ Լեռնային Ղարաբաղից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցըԻնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ըայս  մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:

«Հայտարարության մեջ կատ կետերորոնք ներառված չենՕրինակԱրցախից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցըինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հետագա հնարավոր կարգավիճակի հարցըԿան խնդիրներ` կապված կայունության և անվտանգության ապահովման հետ, և այդ իսկ պատճառով հարկավոր էորպեսզի բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահության շրջանակումԱյս ցանկությունըի դեպհայտնել են ինչպես հայկականայնպես էլ ադրբեջանական իշխանությունները»,- ասաց Լըմուանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը նշեցոր նախագահ Էմանուել Մակրոնը առաջինն էրոր իրերը անավանեց իրենց անուններով և նշեցոր Թուրքիայի կողմից սիրիացի վարձականներ են տեղափոխվել Արցախի հակամարտության գոտի:

«Ֆրանսիան կոնկրետ գործողություններ է սպասում Թուրքիայիցորպեսզի այդ երկիրը հանի վարձկաններին տարածաշրջանիցՖրանսիան ցանկանում է նաևոր իր եվրոպական գործընկերները քննարկեն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցըԲնականաբարկշարունակենք հետևողական լինել այս քաղաքական խնդիրներինորպեսզի կարողանանք հանգել այս արդյունքներին»,- եզրափակեց Լըմուանը:

Loading...