16:59   28-11-2020
ԵՄ-ն դատապարտել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությունը
Թողնել մեկնաբանություն

Եվրամիությունը դատապարտել է Իրանում կատարված ահաբեկչական ակտը, որի զոհն են դարձել երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեն և ևս մի քանի մարդ:
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ծառայությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ կատարվածը քրեական հանցագործություն է:
«Նոյեմբերի 27-ին Իրանում մի շարք հարձակումների հետևանքով սպանվել են պետական գործիչ և մի քանի քաղաքացիական անձ: Սա քրեական հանցագործություն է, որը հակասում է մարդու կյանքի պաշտպանության սկզբունքին, որի համար կանգնած է Եվրամիությունը: ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքների անդամներին և վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթել:Այս անորոշ ժամանակում առավել քան երբևէ կարևոր է, որ բոլոր կողմերը հանգստություն պահպանեն և առավելագույն զսպվածություն ցուցաբերեն, որպեսզի խուսափեն սրացումներից, որը չի կարող ձեռնտու լինել որևէ մեկի շահերին»,-ասված է հայտարարությունում:

Գրում է Tert.am -ը:

Loading...