12:04   29-11-2020
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանությունը
Թողնել մեկնաբանություն

Թուրքիան դատապարտել է Իրանում միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունն ու ցավակցություն հայտնվել սպանվածի ընտանիքին, ասված է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում, հաղորդում է ТАСС-ը:

Պաշտոնական Անկարան կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է տարածաշրջանային լարվածության էսկալացիայի հանգեցնել` հույս հայտնելով, որ զինված հարձակման մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն:

Ֆահրիզադեի դեմ հարձակում է իրականացվել նոյեմբերի 27-ին: Զինված անձանց և նրա անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ վերջինը ծանր վիրավորում է ստացել և մահացել հիվանդանոցում:

Ավելի վաղ` այս տարվա հուլիսին, Նազանթի միջուկային կառույցում հզոր պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով ոչնչացել էր ուրանի հարստացման կենտրոնի ցենտրիֆուգների հավաքման բլոկը:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...