12:56   29-11-2020
Իրանում կարծում են, որ երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության և Նաթանզի միջուկային կառույցում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են միևնույն կառուցները
Թողնել մեկնաբանություն

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Նաթանզի միջուկային կառույցում տեղի ունեցած պայթյունի և իրանական միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության հետևում կանգնած են միևնույն կառուցները: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նրա խոսքով՝ «ամենայն հավանականությամբ դրանում կա սիոնական ռեժիմի դերը»:

«Կարելի է ասել, որ Նաթանզում տեղի ունեցածի և վերջին դեպքի հետևում կանգնած են միևնույն ուժերը: Ամենայն հավանականությամբ, դերակատարություն ունի նաև սիոնական ռեժիմը»,- պաշտոնյային մեջբերում է իրանական «ԻԼՆԱ» գործակալությունը:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...