09:47   30-11-2020
Մոլդովայում կորոնավիրուսային իրավիճակի սրման պատճառով կրկին արտակարգ դրություն է սահմանվել. ТАСС
Թողնել մեկնաբանություն

Կորոնավիրուսային իրավիճակի սրման պատճառով նոյեմբերի 30-ից Մոլդովայում վերադառնում են արտակարգ դրության ռեժիմին, հաղորդում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ արտակարգ դրությունը երկրում կգործի մինչև հունվարի 15-ը: Պետական գերատեսչությունների աշխատակիցներին խորհուրդ է տրվում անցնել աշխատանքի հեռահար կազմակերպման, իսկ աշխատավայրերում խստացնել հակահամաճարակային անվտանգության կանոնները:

Մոլդովայի բնակիչներն Ամանորը հանրային վայրերում նշել չեն կարողանա, իսկ ռեստորանների, բարերի և սրճարանների աշխատանքը կարգելվի ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ գիշերային ակումբները կփակվեն:

Բացի այդ, կարգելվի սպորտային միջոցառումների, գիտական կոնֆերանսների, օլիմպիադաների անցկացումը մարդկանց ներկայությամբ: Կինոթատրոնները, թատրոններն ու համերգասրահները ևս կփակվեն:

Գրում է Tert.am -ը:


Loading...