10:00   30-11-2020
Մոսկվայում համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից ավելի քան 8900 մարդ է մահացել
Թողնել մեկնաբանություն

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 74 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:

Կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը Մոսկվայում հասել է 8902-ի:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման շուրջ 600 հազար դեպք է գրանցվել, մոտ կես միլիոն վարակակիր ապաքինվել է:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային:

Գրում է Tert.am -ը:


Loading...