10:18   30-11-2020
Բրազիլիայում համավարակի սկզբից մինչ այժմ կորոնավիրուսից ավելի քան 170 հազար մարդ է մահացել. RT
Թողնել մեկնաբանություն

Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 24 468 նոր դեպք է գրանցվել, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6 314 740-ի, հաղորդում է RT-ն:

Կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահվան 172 833 դեպք է գրանցվել: 

Համավարակի ողջ ընթացքում 5 578 118 վարակակիր է ապաքինվել:

Վարակման դեպքերի թվով և մահացության ցուցանիշով Բրազիլիան շարունակում է մնալ առաջար եռյակում:

Գրում է Tert.am -ը:


Loading...